News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2012թ.  ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի եւ դիզելային վառելիքի` համապատասխանաբար 5.8% եւ 2.3% գնաճ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: 2012թ. ապրիլին 2011թ. ապրիլի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 15.3%  եւ 9.3%-ով,  իսկ 2011թ.  դեկտեմբերի համեմատ` 12.8%  եւ 4.9%-ով:

Նշենք, որ ներկայում հանրապետության բենզալցակայաններում պրեմիում տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 520 դրամով, ռեգուլյարը` 500 դրամով: Դիզվառելիքի լիտրն արժե 470-480 դրամ: Տարեսկզբի համեմատ բենզինի ու դիզվառելիքի գներն աճել են մոտ 30-ական դրամով` պայմանավորված միջազգային շուկայում բենզինի թանկացման հետ:

Վերջին շաբաթների ընթացքում բենզինի միջազգային գները համեմատաբար կայունացել են, ԱՄՆ-ում նույնիսկ առկա է նվազում:

Սակայն վերլուծաբանների կարծիքով` բենզինի գների աճ կարձանագրվի մայիսի կեսերից` հանգստյան սեզոնի հետ կապված, երբ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում շատերը նախընտրում են ավտոմեքենաներով հաճախակի ուղեւորվել հանգստանալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ