News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չեխիայում աննախադեպ խարդախություն են իրականացրել. կեղծ փաստաթղթերով, կռունկի օգնությամբ եւ ոստիկանության վերահսկողությամբ գողացել են 10 տոննա քաշով կամուրջը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, վկայակոչելով Novinky.cz-ը, հանցագործները իշխանություններին երկաթուղու վրա գտնվող հետիոտն կամրջի ապամոնտաժման կեղծ փաստաթղթեր են ներկայացրել: Բացի 1901թ. կառուցված կամրջից, չարագործները նաեւ մոտ 200 մետր ռելսեր են գողացել:

Երկաթուղային վարչության ներկաայցուցիչը հայտնել է, թե որեւէ կասկած չի ունեցել, քանի որ առեւանգիչները կռունկ են օգտագործել, իսկ ապամոնտաժման գործընթացին հետեւել են ոստիկանները:

Իսկ իրավապահներին նրանք խաբել են` ասելով, թե քանդված կամրջի փոխարեն նոր երկաթգիծ են կառուցելու:

Հասցված վնասը կազմել է մի քանի միլիոն կրոն (հարյուր հազարավոր դոլարներ): Մինչդեռ մետաղի գինը կազմել է 120 հազար կրոն (վեց հազար դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ