News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել կազմակերպել նախկին թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի տանը գտնված փաստաթղթերի ցուցահանդեսը:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, ենթադրվում է, որ կհրապարկվեն բեն Լադենի կողմից թելադրված հրահանգները, որոնցում նա կոչ է արել կատարողներին ուշադրությամբ ընտրել ահաբեկչության զոհերին, ինչպես նաեւ նրա գրագրությունը «Թալիբանի» առաջնորդ մոլլա Օմարի եւ իր տեղակալ Այման ալ Զավահիրիի հետ, որը բեն Լադենի մահից հետո գլխավորում է «Ալ-Կաիդան»:

Ըստ Associated Press-ի` ցուցահանդեսը կկազմակերպվի այս շաբաթ` ԱՄՆ ռազմական ակադեմիայի հակաահաբեկչական կենտրոնում:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Ուսամա բեն Լադենը  սպանվել էր 2011թ. մայիսի 2-ին Պակիստանի հյուսիսում գտնվող Աբոտաբադ քաղաքի իր առանձնատանը`ԱՄՆ հատուկնշանակայինների օպերացիայի արդյունքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ