News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քիչ հավանական է: Այդ մասին NEWS.am-ին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` ավելացնելով, որ դրա համար կան որոշակի պատճառներ:

«Չնայած նրան, որ հայերն այսօր Վրաստանում առավել խոշոր ազգային փոքրամասնություններից են, այդ երկիրը սերտ քաղաքական, տնտեսական կապեր ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Ընդ որում թուրքերն ու ադրբեջանցիները եւս Վրաստանում քիչ չեն: Այսօր Վրաստանը կախվածության մեջ է այդ հարեւան երկրներից, եւ այդ համապատկերում չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-նկատեց քաղաքագետը:

Խոսելով Վրաստանի խորհրդարանի կողմից անցած տարի չերքեզների ցեղասպանության ճանաչման մասին, Մինասյանը նշեց, որ այդ քայլը վառ արտահայտված քաղաքական ենթատեքստ ուներ եւ ուղղված էր ընդդեմ Ռուսաստանի:

Քաղաքագետը Վրաստանում հայկական հարցի հետ կապված իրավիճակը համեմատեց Իսրայելում տեղի ունեցող գործընթացների հետ. «Այս երկրներում տեղի ունեցող գործընթացները բավականին նման են: Ոչ այստեղ, ոչ այնտեղ ոչ մի լուրջ քաղաքական կամ հասարակական գործիչ, վրացական ոչ մի ծանրակշիռ ուժ չի կասկածում, որ ցեղասպանություն տեղի է ունեցել, սակայն քաղաքական իրողությունները ստիպում են մի դիրքորոշում որդեգրել, որը տարբերվում է պատմական իրադարձությունների իրական գնահատականից»,-ընդգծեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ