News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավանի թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ռուբեն Հայրապետյանը կարծում է, թե նախընտրական շրջանն անցավ խաղաղ ու բնականոն ռիթմով: Նա համաձայն չէ, թե իշխանական թեկնածուներն այս ընթացքում խոչընդոտել են ընդդիմության թեկնածուների աշխատանքները կամ բռնություն կիրառել:

«Որոշ պատգամավորի թեկնածուներ ինքնահաստատվելու խնդիր ունեն, փորձում են ինտրիգներ անել: Նույն Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում էր, որ Սամվել Ալեքսանյանն իրեն ծեծի, ինքն ասել էր այնպես պետք է անեմ, որ ինձ ծեծեն, բայց մենք հստակ հրահանգ ունենք, որ չի կարելի, մեր առաջ խնդիր է դրված, որ պետք է անցկացնենք լավագույն ընտրությունը»,- «Առավոտ»-ին ասել է Հայրապետյանը:

Նրա խոսքով, երեկ էլ «Ժառանգության» պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանն էր հայտարարել, թե Ավանում Հայրապետյանի համախոհները խոչընդոտում են իրենց աշխատանքը:

«Իսկ գիտեք ոստիկանությունում եկել ու ճանաչել է այդ համախոհներին՝ 13 տարեկան 2 երեխա էին: Ինչպե՞ս կարող են այդ երեխաներն իմ համախոհները լինել… 13 տարեկան երեխան բուկլետը պատռել է, ե՞ս եմ ասել»,- նշել է Հայրապետյանը` հավելելով, որ ընտրությունները չունեն այն արժեքը, որ մեկը մյուսին թշնամանա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ