News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մտադիր է անձամբ հետեւել մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների գործընթացը: Այդ մասին դեսպանը հայտարարել է մայիսի 2-ին ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված ուսուցողական ծրագրի ընթացքում:

Ամերիկացի դիվանագետն ընդգծել է առաջիկա ընտրությունների կարեւորությունը Հայաստանի եւ նրա բարեկամների համար: Ջոն Հեֆերնը նկատել է, որ «արտաքին աշխարհի» ներկաայցուցիչները կարող են աջակցել ընտրությունների` պատշաճ մակարդակով անցկացմանը», սակայն նշել է, որ «դրանք այդուհանդերձ ձեր ընտրություններն են»:

Խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 6-ին: Օրենսդիր մարմնի 131 պատգամավորներից 41-ն ընտրվում է մեծամասնական, 90-ը` համամասնական ընտրակարգով: Առաջադրվել է 8 կուսակցություն եւ մեկ դաշինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ