News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փոխծովակալ Սերգեյ Ավագյանցը նշանակվել է Ռուսաստանի ՌԾՈՒ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար:

Նշանակման հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` Ավագյանցին ազատելով նավատորմի հրամանատարի եւ շտաբի պետի պաշտոնից:

Գլխավոր շտաբի Ռազմական ակադեմիան ավարտելուց հետո 2007թ. մայիսից սեպտեմբեր Ավագյանցը Սեւծովյան նավատորմի Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի հրամանատար էր նշանակվել, սակայն այդպես էլ չէր անցել պարտականությունների կատարմանը, ապա ծառայությունը շարունակել էր Խաղաղօվկիանոսյան նավատորմում:

2010թ. օգոստոսի 25-ին նա նշանակվել էր Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի պետ: Հոկտեմբերին, երբ ծովակալ Սիդենկոն նշանակվել էր Արեւելյան ռազմական օկրուգի հրամանատար, Ավագյանցը ժամանակավոր պաշտոնակատար էր դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ