News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելական հետախուզությունը գաղտնալսել է թուրք օդաչուների բանակցությունները, որոնք վարժանքային թռիչքներ էին իրականացնում:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Իսրայելը տեղեկատվություն է ստացել երկրի ռազմաօդային ուժերի մարտավարության, ռազմական ավիացիայի օդաչուների մարտական պատրաստականության մակարդակի եւ միջոցների մասին:

Լրատվամիջոցները նաեւ նշում են, որ Թել Ավիվը գաղտնալսել է ռազմաօդային ուժերի երրորդ հիմնական կայանի թուրք օդաչուների բանակցությունները: Հայտնի է, որ թռիչքային վարպետություն էին սովորում կուրսանտներն ու սկսնակ օդաչուները: Ավարտական փուլում օգտագործվում է կործանիչ  F-16-ը, հաղորդում է  NEWSru.co.il-ը:

Երկրի ռազմական հրամանատարությունը կարգադրել է սկսել ռազմական ավիացիայի օդաչուների բանակցությունների կոդավորման համակարգերի մշակումը: Նշվում է, որ թուրք ինժեներները եւ  ծրագրավորողներն առայժմ չեն կարողացել  լուծել բանակցությունների գաղտնալսման խնդիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ