News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակում կես ժամ ուշացումով մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հարթակում են գտնվում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետոթյուն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀԱԿ-ին մաս կազմող մյուս ուժերի ներկայացուցիչները:

Միտինգը վարում է Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով հայտնել է, թե ապրիլի 10-ից մինչեւ մայիսի 1-ը ՀԱԿ ղեկավարությունը 40 հանրահավաք է անցկացրել հանրապետության մարզերում: «Այդ ժամանակաշրջանի երկրորդ կեսից մեզ համար ակնհայտ դարձավ մթնոլորտի փոփոխությունը, քանի որ ժողովուրդը զգաց, որ կարող է իր ձայնով որոշել իշխանության հարցը»,- ասել է Մանուկյանը` հավելելով, որ մայիսի 6-ը դառնալու է հայ ժողովրդի կոլեկտիվ կամքի արտահայտման օր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ