News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանում, այսօր` մայիսի 3-ին, Հանրապետության հրապարակի հարեւանությամբ` HSBC բանկի դիմացի մայթին, 51-ամյա Գրիգոր Շաքոյանը րպես բողոքի ձեւ ոտքերը մեխել էր փայտերին, հաղորդում է Panorama.am-ը: Քաղաքացին այս վիճակում է եղել կեսօրից. ոչ ոք ուշադրություն չի դարձրել, ոչ ոստիկան է մոտեցել, ոչ շտապօգնություն է ահազանգ եղել, ոչ էլ քաղաքացիներն են օգնություն առաջարկել:

Ահազանգով դեպքի վայր են եկել բժիշկները, նաեւ ոստիկանության պարեկային ծառայության մի քանի աշխատակիցներ:

Գ. Շաքոյանը պահանջում է, որ իրեն անձնագիր տրամադրեն: Նրա պատմելով, ինքը երկու ամիս առաջ է ազատվել բանտից, 7 տարի ազատազրկված է եղել, ասում է խաբեբայության մեղադրանքով:

Նա դիմել է ոստիկանություն, խնդրել անձանգիր տրամադրեն, ձեռքին ունեցած փաստաթղթի վավերականության ժամկետը լրացել է 2010 թ. մարտին, բայց իրեն ասել են, որ պիտի գրանցում ունենաս, իսկ Շաքոյանը ոչ գրանցում ունի, ոչ` տուն:

«Ես ուզում եմ ընդամենը ինձ անձանգիր տան, նորմալ գրաժդանսկի զգամ, թողեմ գնամ էս երկրից»,-ասել է նա:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները չափեցին ճնշումը, նորմալ էր, պարզեցին, որ քաղաքացին որեւէ անգամ հոգեբուժարանում չի եղել: Նրան տեղափոխեցին թիվ 1 կլինիկական հիվանդանոց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ