News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնում տեղական 53 կազմակերպություններից 31 418 դիտորդներ, ինչպես նաեւ  11 միջազգային տարբեր կազմակերպությունների եւ դեսպանությունների Երեւանում հավատարմագրված 647 ներկայացուցիչներ:

Այդ մասին հաղորդվում է Հայաստանի  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 37 դիտորդներից կազմված պատվիրակությունը գլխավորում է բարոնուհի Էմմա Նիքոլսոնը (Մեծ Բրիտանիա): ԵՍՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  258 դիտորդներից կազմված պատվիրակությունը գլխավորում է Ռադմիլա Շեկերինսկայան:

ԱՊՀ-ի դիտորտական առաքելությունը, որի կազմում կան 151 դիտորդներ, գլխավորում է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունը եւ ԱՊՀ երկրների դիարկող  առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան: Բացի դրանից ընտրություններին կհետեւեն ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովից 22 դիտորդներ, 69 դիտորդներ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից, 20 դիտորդներ Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնից  (ICES), 16` ՍԻԼԲԱ կազմակերպությունից, 12` Եվրախորհրդարանից, 3` ընտրական համակարգերի Միջազգային հիմնադրամից (IFES), 35 դիտորդներ Հայաստանում գտնվող դիվանագիտական առաքելություններից եւ եւս  24 դիտորդներ, որոնք համարվում են ԿԸՀ-ի արտասահմանյան պետությունների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ