News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում այսօր` մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին «լռության օր է»: Մայիսի 5-ից ցանկացած քարոզչություն արգելվում է:

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրողների վերջնական ցուցակը: Համաձայն ԿԸՀ կողմից հաստատված ժամանակացույցի` մայիսի 5-ին քվեաթերթիկները կտրամադրվեն տեղամասային ընտրական հանձնաժողովներին:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում փաթեթները կկնքվեն եւ կհանձնվեն տեղամասային ընտրական հանձնաժողվների նախագահներին:

Ըստ ԿԸՀ-ի` տպագրվել է 2 մլն 597 հազ. քվեաթերթիկ` համամասնական եւ 2 մլն 550 հազ. քվեաթերթիկ` մեծամասնական ընտրակարգի համար:

Խորհրդարանական ընտրություններին կհետեւի 31 418 ներկայացուցիչ տեղական 53 կազմակերպությունից եւ 647 դիտորդ` 11 տարբեր միջազգային կազմակերպությունից եւ Հայաստանում հավատարմագրված դիավանագիտական ներկայացուցչություններից:

Հինգերերոդ գումարման Ազգային ժողովում կընտրվի 131 պատգամավոր: Խորհրդարանը ձեւավորվում է խառը ընտրակարգով` 90 մանդատ համամասնական, 41-ը` մեծամասնական ընտրակարգով: Խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մաասնակցում է ութ կուսակացություն եւ մեկ դաշինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ