News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քիչ ավարտելով իր ելույթը, անմիջապես ուղևորվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, ուր տեղափոխել են այսօր` մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունից տուժածներից մի քանիսին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին նախագահի մամուլի գրասենյակից:Նա անձամբ շփվել եւ զրուցել է տուժածների հետ:

Հանրապետականի հանրահավաքի համերգը կեսից ավարտել են, իսկ հրավառությունը տեղի չի ունեցել։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, վկայակոչելով ԱԻՆ լրատվական ծառայությունը, նախնական տվյալներով այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30 հոգի, «Արմենիա» բժշկական կենտրոն՝ 20 մարդ: Տուժածների մի մասը տեղափոխվել է այլ բժշկական հաստատություններ։

Մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության եւ շտապօգնության հերթապահ մասերը:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀԿ հանրահավաքի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ