News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել:

Ուղերձում, մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,
Հանրապետության Հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար: Փառք Աստծո, խուսափեցինք անդառնալի հետեւանքներից: Այս պահին բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ օգնություն, իսկ հետագա վերականգնման ժամանակ, հարկ եղած դեպքում, Հայաստան կհրավիրվեն նաեւ լավագույն մասնագետներ արտերկրից:

Իրավապահ մարմինները սկսել են հետաքննությունը, մեղավորները կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով:

Հորդորում եմ բոլորին պահպանել սառնասրտություն: Աղոթ՛նք տուժածների համար եւ մաղթենք բոլորին շուտափույթ ապաքինում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի հետեւանքով նախնական տվյալներով, հիվանդանոց է տեղափոխվել 144 մարդ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, «Արմենիա» բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան թիվ 3 հիվանդանոց՝ 20, «Հերացի» թիվ 1 հիվանդանոց՝ 20, «Նաիրի» բժշկական կենտրոն` 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 7 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա: ԱԻՆ-ը ճշտում է վիրավորների թիվը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ