News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներից 63-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Շուշան Հունանյանը:

Նշենք, որ վերջին տվյալներով մայրաքաղաք Երեւանի տարբեր հիվանդանոցներում տուժածներից բուժում է ստանում 91 մարդ, ընդ որում 28-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները

Տպել
Ամենաշատ