News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանում հնարավոր պատերազմը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության բորբոքման հանգեցնել: Եթե անգամ Ադրբեջանը Իրանի վրա իսրայելական հարձակման համար մեկնակետ չդառնա, մտավախություն կա, որ Իրանի հնարավոր պատերազմը կսրի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախկին հակամարտությունը, հաղորդում է ամերիկյան WNWI ռադիոն:

«Եթե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը վերսկսվի, Հարավային Կովկասը մարտադաշտ կդանա այնպիսի հսկաների համար, ինչպիսիք Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Իրանն են»,-ասվում է ռեպորտաժում:

Նշվում է, որ պաշտոնական Մոսկվան մտահոգվում է  Ադրբեջանի` Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքով ընդդեմ Իրանի հանդես գալուց, եւ նման մատահոգությունը պատահական չէ, քանի որ Ադրբեջանը աշխարհագրորեն հարմար դիրքում է գտնվում Իրանին հարվածելու համար:

«Թեհրանը բազմիցս է Բաքվին մեղադրել Իրանի դեմ ուղղված բազմաթիվ ահաբեկչական գորոծողությունների մասնակցելու մեջ:

Բացի այդ, կարմիր գծով առանձնացվում է իսրայելական եւ ամերիկյան հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքը: Չի կարելի չնշել այն հանգամանքը, որ Իսրայելի հետ համագործակցության շնորհիվ Ադրբեջանը դարձել է  սպառազինությունների ծախսերի գծով առաջին երկիրն աշխարհում, ընդ որում` արդեն ձեռք բերելով գերժամանակակից զենք»,-նշում է ռադիոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ