Առողջապահության նախարարությունը եւ Հայկական հոգեբուժական ասոցիացիան համատեղ հայտարարություն են տարածել` կապված մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի հետ:
Հայտարարությունում ասվում է.
«Առողջապահության նախարարության եւ բուժաշխատողների կողմից արվում է հնարավորը մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից տուժածներին եւ վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու եւ ցավը մեղմելու համար:
Բոլոր բժշկական հաստատությունները, որտեղ օգնություն են ստանում տուժածները, ապահովված են անհրաժեշտ մասնագետներով, որոնք հոգեսոցիալական օժանդակություն են ցուցաբերում կարիք ունեցողներին: Բուժհաստատություններում են գտնվում նաեւ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները:
Համապատասխան մասնագետների կողմից անհրաժեշտ հոգեսոցիալական աջակցություն կցուցաբերվի կարիք ունեցող բոլոր տուժածներին եւ անհրաժեշտության դեպքում նաեւ նրանց հարազատներին:
Կոնտակտային տվյալներ.
«Ինթրա» հոգեբանական կենտրոն` հեռ. 26 35 43, բջջ. 091 26 35 43
Հայկական հոգեբուժական ասոցիացիա` հեռ` բջջ. 098 34 89 93, բջջ. 094 42 26 85
Առողջապահության նախարարության թեժ գիծ` 52 88 72