News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/35 ընտրատարածքում ժամը 10-ի սահմաններում կնոջ ու թոռնիկի հետ քվեարկության եկավ «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը:

Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նա նշեց, որ մինչեւ երեկոյան ժամը ութը ընթանում են նորմալ: «Եթե ինչ-որ բան է կատարվում, կատարվում է արդեն 20:00-ից հետո: Ժողովուրդը գտնվում է ծանր կացության մեջ եւ մոտ 40 տոկոսի մոտ գերակայում են նյութական արժեքները: Ժողովուրդը խոսում է գումարների մասին, բաժանում են... Ու մինչեւ ընտրությունը շատերը կողմնորոշվում են: Մենք ազգովի այսօր ի վիճակի ենք ազատ ընտրություն կատարել, բայց ոչ արդար: Ազատ, այսինքն` ուզում եմ, գումարը վերցնում եմ, գնում եմ ընտրության, չեմ վերցնում` չեմ գնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ