Աջափնյակ վարչական շրջանում գտնվող թիվ 6/07 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ազատ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արսեն Սողոմոնյանը:
Նրա փոխանցմամբ` նախագահն ընկել է էպիլեպտիկ ցնցումների մեջ, նրան «Շտապօգնությունը» տեղափոխել է հիվանդանոց, այնուհետեւ` համապատասխան օգնություն ստանալուց հետո հետ են բերեկ:
Քվեարկությունը որոշ ժամանակ ընդհատվել է, բայց չի խափանվել, քարտուղարն է շարունակել համակարգել քվեարկության ընթացքը: