News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունից տուժածներից բոլոր կարիք ունեցողներին անհրաժեշտ հոգեբանական օժանդակություն է ցուցաբերվել, որոնց թիվը մայիսի 7-ի դրությամբ կազմել է 124: Նշենք, որ օգնությունը ցուցաբերվել է Առողջապահության նախարարության եւ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ աշխատանքի արդյունքում:

Նրանց օժանդակություն է ցուցաբերվել հետեւյալ հաստատություններում.

Հոգեբուժական բժշկական կենտրոն

ԵՊԲՀ հոգեբուժության եւ բժշկական հոգեբանության ամբիոններ

Սթրես կենտրոն

«Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն

«Այգ» հոգեբանական աջակցության կենտրոն:

Հոգեբանական օգնությունն ընդգրկված չէ պետական պատվերի շրջանակներում, սակայն տուժածներին այն ցուցաբերվում է անվճար:

«Ինթրա» կենտրոնի կողմից պատրաստակամություն է հայտնվել ստացիոնարից դուրս գրվելուց հետո էլ մայիսի 4-ի միջադեպից տուժածներին անվճար հոգեբանական խորհրդատվություն ապահովելու հարցում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ:

Ավելի վաղ ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը «ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ փուչիկները լցված են եղել հելիում գազով, իսկ բռնկման պատճառ կարող էր հանդիսանալ այրվող ծխախոտը:

Նշենք, սակայն, որ հելիումն իներտ գազ է, որը չի այրվում, տոքսիկ չէ, անգույն է, անհոտ եւ անհամ: Հելիումի ատոմները ոչ միայն ռեակցիայի մեջ չեն մտնում այլ քիմիական տարրերի հետ, այլեւ չեն միանում իրար հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ