News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն  մայիսի 7-ին այցով մեկնել է Թեհրան: Այցի նպատակը «Քաղաքակրթությունների երկխոսություն» հինգերորդ  կոնֆերանսին մասնակցելն է, որը կազմակերպել է Իսլամական մշակույթի կենտրոնը:

Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում ելույթ ունենալով` Արամ Ա-ն նշել է, որ Իրանը ազգային փոքրամասնությունների նկատմամբ արդար դիրքորոշում է դրսեւորում, եւ Իրանի հայ համայնքը իր մահմեդական հայրենակիցների հետ խաղաղ գոյակցում է արդեն գրեթե հարյուր տարի:

 Նա նաեւ նշել է, որ Իրանը Մերձավոր Արեւելքում հաջողակ երկիր է արդարության վերականգնման տեսանկյունից:
Այցի շրջանակներում Արամ Ա-ն հարգանքի տուրք կմատուցի ԻԻՀ-ի իմամ Խոմեյնիին` այցելելով նրա դամբարան, ինչպես նաեւ կհանդիպի Կումի սեմինարիայի հոգեւոր առաջնորդների հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, կաթողիկոսն Իրան էր ժամանել ԱՄԷից, որտեղ նա օրհնել է Աբու Դաբիում կառուցվող առաջին հայկական եկեղեցու հիմքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ