News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել հետընտրական հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ՕԵԿ-ը ներկառուցվածքային փոփոխություններ է իրականացնելու կուսակցության ներսում` խստացնելով անդամագրման կարգը:

«Ափսոսանք եմ հայտնում այն իրողության կապակցությամբ, որ շատ մարդիկ, ովքեր գրանցվել էին որպես «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ, անհողդողդ մնացին իմ եւ կուսակցության ղեկավարության կողմից հնչեցված կոչերին եւ տեղի տվեցին ընտրակաշառքի գայթակղությանը»,- ասել է նա:

Ա. Բաղդասարյանի խոսքով, Հայաստանում առաջին անգամ ընտրություններն անցել են առանց լցոնումների եւ ծեծկռտուքների, ձայների հաշվարկը հիմնականում կատարվել է թափանցիկ եւ կուսակցությունների վերահսկողության ներքո:

«Որպես ՕԵԿ նախագահ իմ շնորհակալությունն եմ հայտնում հատկապես կուսակցության այն անդամներին եւ համակիրներին, ովքեր քվեարկել են մեր օգտին, շնորհիվ որոնց «Օրինաց երկիրը» հնարավորություն ստացավ չորրորդ անգամ անընդմեջ ունենալ իր պատգամավորական խմբակցությունը Ազգային ժողովում»,- ընդգծել է ՕԵԿ նախագահը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ