News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեդիայի մշակույթի նախարար Լենա Ադելսոն Լիլերոտը չի գնա Բաքու` «Եվրատեսիլին» ներկա գտնվելու համար, հաղորդում է շվեդական  «SVT» հեռուստաալիքի կայքը:

Երբ հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլը» պետք է անցկացվի Բաքվում, քննադատություն բարձարացավ` կապված այդ երկրրում մամուլի ազատության բացակայության, այլախոհների ձերբակալության եւ այլ խնդիրների հետ: Մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ Հեռարձակողների եվրոպական միությանը քննադատում են եւ արտիստներին կոչ անում բոյկոտել մրցույթը:

Ի պատասխան լրագրողի հարցի, թե մտադիր է նախարարը մեկնել Բաքու, Լենա Ադելսոնն ասել է, թե հրաժարվել է այցից` ժամանակի սղության պատճատով:

Մշակույթի նախարարը կարծում  է, որ Ադրբեջանի վերաբերյալ քննադատությունները դրական դեր են խաղում. «Դա լավ է, որ սկսել են քննարկել իրավիճակն Ադրբեջանում, ինչը, հնարավոր է չլիներ, եթե այնտեղ չանցկացվեր «Եվրատեսիլ-2012»-ը»:

Լենա Ադելսոնը նաեւ նշել է, որ Շվեդիան աշխատում է Ադրբեջանում այդ «տագնապալի» իրավիճակը փոխելու ուղղությամբ. «Ադրբեջանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում շփումներում Շվեդիան հետեւողականորեն մտահոգություն է հայտնում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում իրավիճակի առնչությամբ»,-ասել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ