News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանում մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ժառանգության» համամասնական ցուցակի 41-րդ հորիզոնականը զբաղեցնող Լարիսա Ալավերդյանը ցավագին կընդունի, եթե «Ժառանգությունը» չպահպանի 2007թ որդեգրած քաղաքական գիծը, հարազատ չմնա իր վարած քաղաքականությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց անձամբ Լարիսա Ալավերդյանը: Նա անհամաձայնություն ունի նաեւ կապված  «Ժառանգության» համամասնական ցուցակի հետ:

«Այն տեխնոլոգիաները, որոնք որդեգրել էր «Ժառանգությունը» 2012թ թիմը կազմելու ժամանակ, ես դրանց անհաղորդ եմ, չկամ այդ դաշտում, ես իմ անհամաձայնությունը հայտնել եմ ոչ կադրային առումով, այն շատ ավելի խորքային է»,- նշեց նա: Լ. Ալավերդյանի համար ընկալելի չէր կարճ ժամկետում այդպիսի տեխնոլոգիաներով թիմ կազմելը, որը հնարավոր է «Ժառանգության» ղեկավարների տեսակետից գրագետ է:

Նշենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունը»  մասնակցել է«Ազատ դեմոկրտաների» հետ միասնական ցուցակով, որում ընդգրկված էր նաեւ քաղաքացիական սեկտորը: Նրանց համամասնական ցուցակում «Ժառանգության» մի խումբ ակտիվ պատգամավոր «վատ» հորիզոնականներում էին, ինչի արդյունքում ընտրությունների նախնական արդյունքներով նրանք չեն անցնում ԱԺ: Այժմ «Ժառանգության» ցուցակով ԱԺ են անցնում Րաֆֆի Հովհաննիսյանը («Ժառանգություն»), Խաչատուր Քոքոբելյանը («Ազատ դեմոկրատներ»), Զարուհի Փոստանջյանը («»Ժառանգություն») Ալեքսանդր Արզումանյանը («Ազատ դեմոկրատներ») եւ Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն»):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ