News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` մայիսի 11-ին, հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` նշելով, որ կրթության եւ գիտության ոլորտում ավանդաբար լավ հարաբերություններ ունեցող հայ-իրանական կապերը դեսպանի անձնական ներգրավման շնորհիվ նոր հեռանկարներ եւ զարգացումներ են ստացել: «ԻԻՀ կատարած պաշտոնական այցելություններն անջնջելի տպավորություն են թողել ինձ վրա` Իրանի քաղաքակրթության, ժողովրդի եւ պետության զարգացման տեսանկյունից: Կրոնական տարբերությունները երբեք խոչընդոտ չեն կարող լինել նույն արժեքների վրա խարսխված ժողովուրդների հարաբերությունների համատեքստում: Ուզում եմ նաեւ իմ երախտագիտությունը հայտնել մեր հայրենակիցների անունից, որոնց, լինելով ԻԻՀ քաղաքացի, հնարավորություն է ընձեռվել կրթություն ստանալ մայրենի լեզվով եւ չկորցնել ազգային ինքնությունը»,-նշել է Ա. Աշոտյանը եւ երկու երկրների ժողովուրդներին մաղթել խաղաղություն եւ բարեկեցություն:

Դեսպանը, ի մի բերելով իր պաշտոնավորման չորս տարիները, նշել է, որ վերջին տարիների ընթացքում հիմք է դրվել արդյունավետ համագործակցության` մի շարք փոխայցելություններ, երկկողմ պայմանագրեր, որոնց արդյունքում մեծացել է ԻԻՀ ուսանողների հոսքը հայաստանյան բուհեր, ինչպես նաեւ արձանագրվել է մեծ առաջընթաց գիտակրթական ոլորտում: Դեսպանն ընդգծել է, որ երբեք չի մոռանա հայ ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալությունը եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս նախանշված բոլոր ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ