News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կրկին հաստատել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի մտադրությունը` քննարկել Ուկրաինայում «Եվրո-2012»-ի քաղաքական բոյկոտի հարցը: Այս մասին նա հայտարարել է այսօր` մայիսի 14-ին, Բրյուսելում Եվրամիության ԱԳ նախարարների նիստից առաջ, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նիստի ընթացքում կքննարկվի Ուկրաինայի հարցը, մասնավորապես, Ասոցացման համաձայնագրի հեռանկարները, «Եվրո-2012»-ի եւ ընդհանրապես Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքը:

Միաժամանակ, Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը նիստի սկզբում հայտարարել է, որ ԵՄ-ն ավելի ուժեղ ազդեցության լծակներ ունի, քան «Եվրո-2012»-ին չայցելելն է: Նա նախազգուշացրել է, որ Ուկրաինան կարող է հայտնվել Բելառուսի կարգավիճակում եւ չի բացառել պատժամիջոցների կիրառումն Ուկրաինայի ղեկավարության նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ