News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ազատություն» կուսակցության առաջնորդ, Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի կարծում, որ Հայ ազգային կոնգրեսի պառակտման վտանգ կա, բայց «իհարկե կլինեն տարբեր կարծիքներ»: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց նա: «Ես լրիվ հասկանում եմ ոմանց համար, ովքեր կցանկանային, որ ընտրությունների արդյունքը լիներ ավելի լավը: Այդքանով հանդերձ, նրանց համար, ովքեր որոշել են հեռանալ ՀԱԿ-ից, ինչ կարող եմ ասել ես: Ընդհանուր առմամբ, բավականին թանկ մարդիկ կարող են գնալ, բայց մյուս կողմից հոսք կա դեպի ՀԱԿ»,- նշեց նա, հավելելով. «Իհարկե, ցանկացած մարդ, եթե գնա, դրանից ՀԱԿ-ը կթուլանա, բայց ուրիշ մարդիկ էլ գալիս են, միայն չեն հեռանում»:

Ինչ վերաբերում է օրինակ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի, Լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի` ՀԱԿ-ը լքելու հեռանկարին, Բագրատյանը նկատեց. «Նրանք այդպիսի բան չեն ասել»:

Անդրադառնալով պատգամավորի մանդատները վերցնելով մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու մասին խոսակցություններին, առավել եւս, որ ՀԱԿ-ը դժգոհ է այդ արդյունքներից եւ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու այդ արդյունքները, ընդդիմադիր գործիչը ընդգծեց, որ իր համոզմամբ, մանդատները վերցնելով բացարձակապես չեն լեգիտիմացնում ընտրությունների արդյունքները: «Ճիշտ հակառակը, չվերցնելով են լեգիտիմացնում»,-ասաց նա:

«Ես երբեք չեմ հայտարարել, որ մանդատները կարելի է վայր դնել, խոսքն այն մասին չէ, ես անցել եմ, թե` ոչ: Ես միշտ ասել եմ, որ պետք է գնալ խորհրդարան, ավելին` երբ քաղաքապետի ընտրություններում ստացանք Ավագանու 13 տեղ, ես ՀԱԿ-ում ունեցել եմ այն կարծիքը, որ պետք չէ մանդատ հանձնել»,- նշեց Բագրատյանը:

Նախկին վարչապետի խոսքով` առանց այդ էլ իրենց ձայները խլել են, առանց այդ էլ հսկայական ձայներ են առել փողով,  ինչպե՞ս կարելի է ավելին թողնել այդ մարդկանց:

Նշենք, որ երբ 2007թ  «Ժառանգությունը» եւս 7 մանդատ էր ստացել, ներկայիս ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ այն ժամանակ հայտարարում էին, որ պետք է նրանք հրաժարվեն մանդատներից, քանի որ դրանք վերցնելով եւ խորհրդարան գնալով կլեգիտիմացնեն ընտրությունների արդյունքները: Իսկ այսօր ՀԱԿ-ը որոշել է վերցնել մանդատները:

Միաժամանակ Կոնգրեսը դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելու ընտրությունների արդյունքները, քանի որ կարծում է, որ դրանք չեն արտահայտում ժողովրդի կամքը եւ անցել են կոպիտ խախտումներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ի Գյումրիի գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ դադարեցնում իր գործունեությունը ՀԱԿ-ում: Դրանից առաջ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը վայր էր դրել իր մանդատը եւ չէր բացառել ՀԱԿ-ից իր դուրս գալու հավանականությունը: Իսկ Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նշել էր, որ դեմ է մանդատները վերցնելուն եւ խորհրդարան գնալուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ