News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձել է հայտնի The View շոուի հյուրը` ABC հեռուստաալիքի եթերում, եւ փոփ-մշակույթի իմացության թեսթ հանձնել:

Օբաման ճիշտ է պատասխանել հինգ հարցերից երկուսին, այդ թվում` Քիմ Քարդաշյանի մասին: Հարցին` գիտե՞ արդյոք, թե Քարդաշյան քույրերից որն է ամուսնալուծվել 72 օր տեւած ամուսնությունից հետո, Օբաման համոզված ասել է` Քիմը, գրում է New York Daily News-ը:

«Դա Քիմն էր, քանի որ ես գիտեմ, որ նա (Քրիս Համֆրիսը-խմբ.) բասկետբոլիստ է: Այդպես էլ իմացել եմ: Գիտեմ, որովհետեւ բասկետբոլ եմ դիտում»,- նշել է Օբաման:

Նախագահը, սակայն, դժվարացել է նշել սեքսի մասին հայտնի «Գործի 50 երանգ» (Fifty Shades of Grey) գրքի անունը, որը բեսթսելլեր էր դարձել ԱՄՆ-ում եւ մեծ ժողվրդականությունէ  վայելում հատկապես կանանց շրջանում: «Ես կհարցնեմ Միշելին, երբ տուն վերադառնամ»,- ասել է Օբաման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ