News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր` մայիսի 18-ին, Օլիմպիական ջահը պատմության մեջ երրորդ անգամ ժամանելու է Մեծ Բրիտանիա, եւ Լոնդոն-2012-ի Օլիմպիական կրակի էստաֆետը կսկսի իր 70-օրյա ճանապարհորդությունը Միացյալ թագավորությունով: Այս իրադարձությունը նշելու համար Երեւանում Բրիտանական դեսպանատան պատին այսօր բացվել է գրաֆիտի, որի հեղինակը նկարիչ Էդգար Ամրոյանն է: «Սա իմ առաջին գրաֆիտիի պատվերն է Երեւանում», ասել է նա:

Օլիմպիական կրակը խաղաղության եւ Օլիմպիական զինադադարի մարմնավորումն է: Այն խորհրդանշում է խաղաղություն, հակամարտությունների կարգավորում եւ այն գաղափարը, որ մարդիկ, այլ ոչ երկրներն են մրցում իրար հետ՝ մի կողմ թողնելով քաղաքականությունը, կրոնը կամ ռասիզմը: 8000 ջահակիրներ կտանեն Օլիմպիական կրակը Միացյալ թագավորության բոլոր անկյունները՝ այցելելով նաեւ Իռլանդիա:

Օլիմպիական կրակը, որը արեւի շողերից վառվել է մայիսի 10-ին Հունաստանում, կժամանի Ստրատֆորդի Օլիմպիական մարզադաշտ հուլիսի 27-ին՝ Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ