News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը դիմել է Սահմանադրական դատարան: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:

«ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճով սույն թվականի մայիսի 18-ին, ժամը 16:00-ին սահմանադրական դատարան է դիմել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը»,- նշեց նա:

Ավելի վաղ ՍԴ էին դիմել նաեւ պատգամավորի վեց թեկնածուներ, որոնցից 5-ը` Հայ ազգային կոնգրեսից։  Թվով երկու պատգամավորի թեկնածուների դիմումներ ուղարկվել են փոստով եւ սահմանադրական դատարանում մուտքագրվել են մայիսի 17-ին։ Նշված վեց դիմումները ներկայացվել են թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի, թիվ 3 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մանուել Գասպարյանի, թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, թիվ 9 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյանի, թիվ 17 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գագիկ Ներսիսյանի եւ թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Դավիթ Մաթեւոսյանի կողմից։ Սահմանադրական դատարան դիմած պատգամավորի թեկնածուներից յուրաքանչյուրը վիճարկում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից՝ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության արդյունքներով ընդունված որոշումը։

Սահմանադրական դատարանի նախագահն, օրենքով սահմանված կարգով, հանձնարարել է սահմանադրական դատարանի անդամներին ուսումնասիրել նշված դիմումները եւ զեկուցել ուսումնասիրության արդյունքների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ