News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինական համացանցային Alibaba կազմակերպությունը պայմանավորվել է Yahoo! ընկերությունից  հետ գնել իր բաժնետոմսերի  20%-ը: Գործարքի արդյունքում  Yahoo!-ն կստանա 7,1 միլիարդ դոլար:

Գործարքի պայմանները նախատեսում են Yahoo!-ին վճարել դրամական միջոցներով  6,3 միլիարդ դոլար, ինչպես նաեւ 800 միլիոն դոլար արժողությամբ  Alibaba-ի բաժնետոմսեր, հայտնում է  «lenta.ru»-ն`  հղում անելով  AFP-ին:

Yahoo! –ն 2005 թվականին ձեռք էր բերել Alibaba-ի բաժնետոմսերի 43% -ը  մեկ միլիարդ դոլարով: Իր ասիական ակտիվները վաճառելու մասին տեղեկությունը հայտնվել էր 2011 թվականի երկրորդ կեսին:  Չինական համացանցային ընկերության բաժնետոմսերի փաթեթի հիմնական թեկնածու էր նշվում հենց Alibaba ընկերությունը: Ենթադրվում էր, որ  Alibaba-ն կարող է գնել նաեւ Yahoo!-ն, եթե ամերիկյան որոնիչը վաճառքի հանվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ