News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Եվրատեսիլ-2012» երաժշտական մրցույթի եզրափակիչը, որ կայանալու է մայիսի 26-ին, Բաքվում, հնարավոր է, հեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` նշելով, որ տվյալ պահին այսքանը կարող է ասել:

Նա նաեւ նշել է, թե առայժմ հայտնի չէ, թե հայ ահղորդավարներից ով է վարելու հաղորդումը հեռարձակման դեպքում: Ընդ որում, Գասպարյանը նշել է, թե հայ հեռոսւտադիտողը չի կարող քվեարկել մրցույթի մասնակիցների համար, քանի որ Հայաստանը չի մասնակցում մրցույթին:

Ավելի վաղ NEWS.am-ը, հայտնել էր, որ եթե Հանրայինը չցուցադրի մրցույթի եզրափակիչ փուլը, Հայաստանը կարող է զրկվել «Եվրատեսիլ-2013»-ին մասնակցելու իրավունքից: գոհար Գասպարյանը ավելի ավղ ասել էր, թե մրցույթը ցուցադրվելու է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ