News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Երեւանում ընթացող «Բազմազանության շքերթ» անվանումը կրող ակցիային, որը բավականին լարված անցավ, Հայաստանի նկարիչների միության մոտ այցելեցին հոգեւորականներ: Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա Տեր Շմավոն Ղեւոնդյանը  լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է իր խոսքն ասելու եւ եթե կարիք կլինի` նաեւ հանդարտեցնելու:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում մշակութային բազմազանությանը, իրականացվող ակցիային, նա պատասխանեց. «Ըստ ձեզ` եկեղեցու դիրքորոշումն ինչպե՞ս պետք է լինի մի երեւույթի վերաբերյալ, որի պատճառով երկու քաղաք կործանվեց` Սոդոմը եւ Գոմորը: Ինչքան էլ մենք փորձենք հրապարակավ խոսել, որ մարդու իրավունքներ են, ամեն մեկը պետք է ինքն ընտրի` ինչ անել, ինչ չանել, բայց այս ամենը հակաբնական է, հակամարդկային է, է եւ ամենակարեւորը` հակաաստվածային է: Ի՞նչը հանդուրժենք, մենք մարդուն չենք ատում, մենք երեւույթն ենք ատում: Մեղավորը մեղավոր է, բայց մենք ատում ենք մեղքը, ոչ թե մեղավորին, ինքը հիվանդ է հասարկության մեջ, ինքն իր դիրքը չի գտել եւ մեր դերն է օգնել նրանց, որպեսզի նրանք ձերբազատվեն այս աղբից: Սա ինչ-որ հոգեկան խնդիր է կամ հիվանդություն, որի պատճառով նրանք այդտեղ են հայտնվել»,- նշեց հոգեւարականը:

Նա քաջալերում է երիտասարդների բողոքի ալիքը, բայց չի քաջալերում բախումները` նշելով, որ ոչ մի խնդիր բախմամբ չի լուծվում, ամեն ինչ լուծվում է կիրթ, քաղաքավարի ճանապարհով: «Այդ երիտաարդները մեր այն առողջ զանգվածն են եւ այդ առողջ զանգվածի ձայնը նրանք կարողացան արտահայտել»,- ասաց նա` կարեւորելով մոլորվածներին դարձի բերելը եւ բազմազանության քարոզչությունն արգելելը:

«Վստահ եմ, որ այսօր եւ վաղը կհայտնվեն կեղծ մարդասերներ, որոնք կփորձեն պաշտպանել բոլոր համասեռամոլներին, բայց ես նրանց մի հարց ունեմ` կուզենայի՞ք ձեր երեխան էլ այդպես լիներ, եթե կուզենայիք, գնացեք եւ քարոզեք: Կեղծ երեսպաշտությամբ են զբաղվում բոլոր նրանք, ովքեր փորձում են երեւույթը պաշտպանել, անձինք մեղավոր չեն, նրանք հիվանդ են, նրանց օգնություն է պետք»,- նշեց հոգեւորականը:

Հարցին, թե ո՞րն է հարցի լուծումը, նա արձագանքեց. «Երեւանի եւ հայերիս պարագայում պետք է այն լինի, որ չխրախուսվի նրանց առաջխաղացումը, իրավունքները, միակ լուծումը սա է լինելու: Մենք  չպետք է, ելնելով կեղծ մարդասիրությունից կամ եվրոպական մեզ համար գոյություն չունեցող նորմերից, փորձենք նրանց ինչ-որ արտոնություններ տալ»;

Բողոքի ակցիա անող երիտասարդները, ովքեր իրենց նախաձեռնոթյունը անվանեցին «Լույս Լուսավորչի հավատին, մահ` ուրացողին», տեղեկացրին, որ այսօր ժամը 21.00-ին DIY փաբի մոտ մեծ ցույց է լինելու, խոստանում են չպայթեցնել, բայց նաեւ չեն ասում, թե ինչ են անելու:

Երիտասարդները նշեցին, որ իրենք հանուն իրենց քույրերի, եղբայրների են այստեղ, «իրենց սադրում են, կպնում են իրենց էն կողմին, որը սրբություն է` մայրերին եւ քույրերին», իսկ նրանք` բազմազանության շքերթի մասնակիցները քարոզում են ֆաշիզմ, անհանդուրժողականություն ընդդեմ հայ տեսակի:

«Եթե պիտի տղեն տղուն սիրի, աղջիկը` աղջկան, ո՞նց են դրանք շատանալու, մեևք մեր ազգի համար ենք անհանգիստ, թող էթան իրենց Բաքու, որտեղից եկել են, իրենք թուրք են, իրենք չեն կարող հայ լինել: Ոստիկաններ ջան, լավ է որ պաշտպանում եք, բայց դուք տղա ունեք, կուզե՞ք, որ ձեր տղան ընկերություն անի մի տղայի հետ, ով սրանցից է, խի եք մեզի պահում, թողեք սրանց սատկացնենք»,- նշեց երիտասարդներից մեկը:

Բազմազանության շքերթի մասնակիցներից  Թուֆենկյան հիմնադրամի, Կանանց աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Մարո Մարկոսյանը նշեց, որ բազմազանություն ասելով` նրանք պաշտպանում են նաեւ փոքրամասնություններին եւ դեմ են հարձակմանը, բռնությանը, հաստատությունների վրա ռումբ գցելուն:

«Ես թույլ չեմ տա, որ իմ ընկերներին, որոնք տարբերվում են ինչ-ինչ ձեւերով, հալածեն, դա ֆաշիստական է, ով իրենց պես չէ, հալածում են: Սրանք եկան բռնության ենթարկելու ցուցարարներին, սրանք մարդիկ են, ովքեր ազգայնամոլության եւ ֆաշիստական ինչ-որ սկզբունքներ ունեն եւ չեն թույլատրում հանդուրժողությունը եւ զանզանությունը հասարակության մեջ»,-նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ողջ երթի ընթացքում պահպանվել է լարված մթնոլորտը, քանի որ իրենց հայրենասեր համարող երիտասարդները անվայելուչ եւ վիրավորական արտահայտություններ եւ հայհոյանքներ են թույլ տվել «Բազնազանության շքերթ»-ի մասնակից ակտիվիստների հասցեին: Ակցիային խոչընդոտող երիտասարդները ակցիայի մասնակիցներին անվանել են «գոմիկներ», հայտարարելով, թե «դուք հայ չեք»:

«Բազմազանության շքերթի» ընթացքում բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ երթի ընթացքը խոչընդոտող մի խումբ երիտասարդների միջեւ: Վերջիններս Նկարիչների միության դիմաց շղթա են կազմել, թույլ չտալով երթի մասնակիցներին մուտք գործել Նկարիչների միություն, որտեղ ցուցահանդես է ընթանում:

Ոստիկանները բացել են ճանապարհը եւ ակցիայի մասնակիցներն անարգել մտել են ներս:

Նշենք, որ «Բազմազանության շքերթի» անցկացումով մեկնարկում է «Բազմազանության շաբաթը», որի ժամանակ տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ: Միջոցառման կազմակերպիչները հայտարարում են, որ իրենց ակցիան առնչություն չունի նույնասեռականների հետ:

«Թեեւ հայաստանյան հասարակությունը բավականին միատարր է, Հայաստանում են բնակվում նաեւ մարդիկ, ովքեր տարբերվում են մեծամասնությունից սեփական գաղափարներով, աշխարհայացքով, կրոնական եւ ազգային պատկանելությամբ, արտաքին տեսքով, նախընտրություններով եւ այլ անձնային առանձնահատկություններով»,-ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ