News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի որոշ դեռահաս աղջիկների վարքի, մակարդակի մասին վկայող արդեն երրորդ տեսահոլովակն է հայտնվել համացանցում։ Տարբեր վիդեոհոստինգներում տեղադրվող, ապա արագ ջնջվող հերթական վիդեոն այս անգամ նկարահանվել է դպրոցի բակում։ Տեսանյութի հերոսները կրկին դպրոցահասակ, մոտ 15 տարեկան աղջիկներ են, ովքեր անպատվում են իրար ամենալկտի հայհոյանքներով, իսկ նրանց կողքին գտնվող տղաները որոնցից շատերի հասակը դեռ կարճ է աղջիկներից, կողքից հրճվում են։

Տեսարանին հետեւում ծեծը։ Երկու ընկերուհիներով ծեծում են մեկ այլ աղջկա՝ այնպես, ինչպես չեն ծեծում նույնիսկ տիրոջը զայրացրած կենդանուն։ Տղաներից մեկը կամ գուցե մի քանիսը ցանկանում են բաժանել գետնին թավալվող աղջիկներին, բայց նրանցից մեկը, ով երեւի նրանց հեղինակությունն է, չի թողնում։ «Արա թողեք հլը արա, թող խփեն»,- լսվում է տեսանյութում հեղինակավոր ձայնը։ Կողքից մեկը գրաստի հրճվանքով, կոկորդը պատռելով գոռում է «ապրի Վլուշը, ապրի Վլուշը»:

Ու այսպես շարունակվում է 4 րոպեից ավելի։

Ինչպես նշեցինք, սա արդեն երրորդ նման տեսանյութն է, որ նկարված է հենց դեռահասների կողմից։ Սրանք բազմաթիվ հարցեր են առաջացնում, ինչո՞վ են զբաղված ծնողները, ո՞ւր էր դպրոցի ղեկավարությունը, որ մինչեւ ժամը 5-6-ը սովորաբար դպրոցում է լինում։ Ինչպե՞ս են արձագանքելու այս տեսանյութերին պատկան մարմինները, եւ ի վերջո ինչո՞ւ են աղջիկներն այսքան տղամարդաբարո, իսկ տղաներն այսքան կանացի մեծանում, փոխվե՞լ են արդյոք հասարակության արժեքները։

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ առաջին տեսանյութը ոստիկանությունում ուսումնասիրում են, իսկ մյուս երկու տեսանյութերի վերաբերյալ դեռեւս ոչինչ հայտնի չէ նրանց:

Տպել
Ամենաշատ