Maxim հանրահայտ ամսագիրը հրապարակել է ամենագեղեցիկ կանանց հերթական վարկանիշը` ամսագրի գոյություն ունենալուց ի վեր առաջին անգամ հիմնվելով հասարակական կարծիքի հարցման վրա: 100 գեղեցկուհիների ցանկում առաջին տեղն զբաղեցրել է իսրայելուհի 26-ամյա թոփ մոդել Բար Ռաֆայելին: Maxim-ի ընթերցողները երկրորդ տեղում են դասել ամերիկյան 31-ամյա դերասանուհի Օլիվիա Մանին: Երրորդ տեղում է ուկրաինական ծագմամբ ամերիկյան 28-ամյա դերասանուհի Միլա Կունիսը:
Աշխարհի հարյուր ամենագեղեցիկ մարդկանց Maxim-ի կազմած ցանկում ընդամենը մեկ տղամարդ կա` ամերիկացի 48-ամյա դերասան, սատիրիկ, ռեժիսոր եւ գրող Սթիվեն Քոլբերթը: Նա 69-րդ տեղում է:
Գեղեցկուհիներ Շարլիզ Թերոնը եւ Սքարլեթ Յոհանսոնը համապատասխանաբար 16 եւ 17-րդ տեղերում են: Ռիհաննան 32-րդ տեղում է, Ջեսիքա Ալբան` 33-րդ, Ջենիֆեր Լոպեսը` 37-րդ, գրում է Metro-ն:
Ամենագեղեցիկ կանանց տասնյակն ըստ Maxim-ի.
1. Բար Ռաֆայելի
2. Օլիվիա Մանն
3. Միլա Կունիս
4. Քեթթի Փերրի
5. Օլիվիա Ուայլդ
6. Ջենիֆեր Լոուրենս
7. Էմմա Սթոուն
8. Մեգան Ֆոքս
9. Մալին Աքերման
10. Ադրիանա Պալիկի