News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբում այսօր` մայիսի 22-ին, ժամը 17.45-ի սահմաններում հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արատակարգ իրավիճակների նախարարությունից:

Նրանց փոխանցմամբ`  այրվել է Երեւանի Մելիք-Ադամյան փողոցի թիվ 2 շենքի տանիքը: Դեպքի վայր է մեկնել տասը մարտական հաշվարկ, ՃԿԿ եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը:

Իսկ ՀՀԿ շտաբից NEWS.am-ին հայտնեցին, որ շենքի տանիքում հոսանքի լարերը կպել են իրար, ինչն էլ հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել:

Հրշեջները ժամանակին ժամանել են եւ հրդեհն արդեն մարված է: ՀՀԿ-ի շտաբում հրդեհի ժամանակ գրեթե մարդ չի եղել, հետեւաբար` տուժածներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ