News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում «Եվրատեսիլ 2012»-ի կազմակերպիչները վերջին պահին տհաճ անակնկալ են մատուցել Թուրքիան ներկայացնող Ջան Բոնոմոյին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ջան Բոնոմոյի մենեջեր Էջե Չելեբիօղլուն հայտնել է, որ Ադրբեջանը վերջին պահին գոլ խփեց։ «Ջան Բոնոմոյի եւ մեր ընտանիքի անդամներին թույլ չեն տալիս ներկա լինել համերգին։ Ասում են տոմսերն ուրիշ հյուրերի ենք տվել։ Փաստորեն, ուրիշները տեղում կդիտեն ելույթները, իսկ Ջան Բոնոմոյի ընտանիքի անդամները ստիպված են լինելու հեռուստատեսությամբ դիտել»,-ասել է Ջան Բոնոմոյի մենեջերը։

Թուրքական լրատվամիջոցներն այս դեպքն անվանել են մեծ խայտառակություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ