News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոռոգման ջուրը գյուղացիներին պետք է տրվի անհատույց: Այդ մասին, այսօր` մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայրենական ապրանքարտադրողների միության եւ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով` միայն այդ կերպ կարելի է մշակովի դարձնել ներկայումս 170 հազ. հա չմշակվող հողերը:

Բացի այդ, ըստ նրա, պետք է վերագործարկել Վանաձորի քիմիական կոմբինատը, որպեսզի անհրաժեշտություն չլինի պարարտանյութ ներմուծել Վրաստանից, որն էլ վերադիրով վաճառվում է գյուղացիներին:

Կոմունիստական գաղափարախոսությանը հավատարիմ` Վ. Սաֆարյանն առաջարկում է սահմանադրորեն ամրագրել, որ պետությունը պետք է պարտավորվի մարդուն ապահովել աշխատանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ