News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 24-ին, ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանտոպուլոսին:Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Նախագահականի մամուլի քառայությունից:

Նրանց փոխանցմամբ` նախագահը բարձր է գնահատել Լեոնիդաս Խրիզանտոպուլոսի վեցամյա գործունեությունը ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի պաշտոնում` նշելով, որ ուրախ է մեր երկրում հյուրընկալել նրան՝ կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստի շրջանակներում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ՍԾՏՀ-ում իր ներգրավվածությունը՝ այն համարելով տարածաշրջանային համագործակցությունը խթանող կարեւոր ձեւաչափ:

Հանրապետության ղեկավարի խոսքով, կազմակերպության հիմնական առաքելությունը՝ ապահովել Սեւծովյան տարածաշրջանի կայունությունը տնտեսական համագործակցության միջոցով եւ նպաստել բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը, լիովին համահունչ է Հայաստանի նպատակներին:

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է վեհաժողովի երեւանյան նիստում քննարկված հարցերի շրջանակը, ինչպես նաեւ խոսել իր պաշտոնավարման անցած վեց տարիներին կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների մասին:

Հանդիպմանն անդրադարձել են նաեւ հայ-հունական հարաբերություններին, որոնց ձեւավորմանեւկայացման գործում, նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, մեծ է եղել մեր երկրում 1993-1994թթ. Հունաստանի առաջին դեսպան պարոն Լեոնիդաս Խրիզանտոպուլոսի ներդրումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ