NEWS.am-ը հատված է ներկայացնում Գիյոմ Պերիեյի հոդվածից, որը հրապարակվել է ֆրանսիական «Le Monde» պարբերկանում:
Ադրբեջանը, լինելով ոստիկանական բռնապետություն, դասվում է մամուլի ազտության գիշատիչ երկրների թվին: Ներկայումս յոթ լրագրող է գտնվում կալանքի տակ:
2011թ. մարտին երկու երիտասարդ ակտիվիստներ, ովքեր «Facebook»-ի միջոցով փորձում էին Բաքվի կենտրոնում հանրահավք կազմակերպել, պատժվել էին: Այդ ակցիային մասնակցող հարյուրավոր մարդիկ ձերբակալվել էին: Ռիժիմը վախենում է, որ նման շարժումները կարող են Ադրբեջանում զարգանալ: Իշխանությունները նաեւ օգտվել են Բաքվի կենտրոնը վերակառուցելու հանգամանքից` իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների գրասենյակները տեղափոխելու համար:
Ադրբեջանի ռեսուրսները ցանկալի են բոլոր խոշոր գերտերությունների համար, հատկապես Եվրոպայի, որի համար Կասպիցից դեպի Միեջերկարական ծով էներգետիկ միջանցքի բացումը կօգնի շրջանցել Ռուսաստանը: Այս նախագծի` «Nabucco»-ի կենսունակությունը հիմնականում կախված է Բաքվի գազից: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը եւս զգուշավոր են Ալիեւի կլանի հետ: ՆԱՏՕ-ն ծրագրում էր Ադրբեջանում տեղակայել իր հակահրթիռային պաշտպանության տարրեր, սակայն հետո միտքը փոխվեց, երբ Ռուսաստանը դեմ հանդես եկավ:
Հայաստանի հետ հակամարտությունը Ալիեւի ոտքի փուշն է: Մոտ մեկ միլիոն ներքին տեղահանվածներն ապրում են փախստականների ճամբարներում եւ ժամանակավոր կացարաններում: Իր էներգետիկ եկամուտները ծախսվում են ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու վրա: Բաքուն պարբերաբար Երեւանին սպառնում է վերսկսել զինված հակամարտությունը, եթե Հայաստանը հրաժարվի ազատել գրավված տարածքները: Զարմանալի չէ, որ Հայաստանը բոյկոտել է «Եվրատեսիլը»: Ադրբեջանի պաշտպանական բյուջեն այսօր հավասար է Հայաստանի ողջ բյուջեին: