News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգում, մայիսի 23-ին, տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական 122-րդ նստաշրջանը, որի ընթացքում ԵԽ նախագահող Միացյալ Թագավորությունը ԵԽ նախագահությունը հանձնել է Ալբանիային:

Քննարկումների հիմնական թեմաներն էին ԵԽ քաղաքականությունը հարեւան տարածաշրջանների հանդեպ, ինչպես նաեւ մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը եւ ԵԽ բարեփոխումներին առնչվող հարցերը:

Նստաշրջանի ընթացքում ելույթով հանդես է եկել նաեւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը եւ, օրակարգային հարցերին անդրադառնալուց բացի, մտահոգություն հայտնեց ԵԽ որոշ անդամ երկրներում այլատյացության եւ մասնավորապես ատելության քարոզչության հաճախակիացող դեպքերի առնչությամբ, որոնք, ցավոք, երբեմն պայմանավորված են քաղաքական շարժառիթներով եւ այդ առնչությամբ կոչ է արել Եվրոպայի խորհրդին եւ անդամ երկրներին հետեւողական քայլեր ձեռնարկել նման դրսեւորումները բացառելու եւ դատապարտելու ուղղությամբ:

Նախարարների կոմիտեի հաջորդ 123-րդ նստաշրջանը տեղի կունենա 2013թ. մայիսի 16-ին, որի ընթացքում Նախարարների Կոմիտեի նախագահությունը կստանձնի Հայաստանը:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ