News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից 52 մարզական լրագրողների մեջ կազմակերպված ամենամյա հարցման արդյունքներով՝ 2009թ. Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը:

23-ամյա մարզուհին հավաքել է 520 միավոր՝ այսպիսով սահմանելով բացարձակ ռեկորդ:

2-րդ տեղը զբաղեցրել է ծանրորդ Առաքել Միրզոյանը, 3-րդը՝ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը, 4-ը՝ ծանրորդ Տիգրան Պետրոսյանը, 5-րդը՝ հունահռոմեկան ըմբիշ Ռոման Ամոյանը:

6-10-րդ տեղերն իրար մեջ կիսել են ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, ըմբիշ Յուրի Պատրիկեեւը եւ շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը:

ԶԼՄ ներկայացուցիչների կարծիքով՝ տարվա լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը, որը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ