News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի ծրագիրը Սիրիայում բռնությունները դադարեցնելու միակ հնարավորությունն է: Այդ մասին մայիսի 28-ին Մոսկվայում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը` Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

«Մենք ոչ միշտ ենք ընդհանուր կարծիքի հանգում, երբ ՄԱԿ ԱԽ բանաձեւ հաստատելու անհրաժեշտություն է ծագում, բայց մենք համաձայն ենք, որ Քոֆի Աննանի ծրագիրը հույս է տալիս, որ Սիրիան դուրս կգա բռնության փուլից»,- ասել է նա:

Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, թե «Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան ցանկանում են գործնականում աջակցել Անանի ծրագրին, որ ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության հարգմամբ ապահովվի քաղաքական գործընթացը»:

Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է մշակի լրացուցիչ մեխանիզմներ մշակի Քոֆի Անանի պլանը կատարելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ