News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում պաշտոնական թերթերը չեն հիշատակել շվեդ երգչուհի Լորինի հաղթանակի մասին «Եվրատեսիլ-2012» մրցույթում:

Երգչուհու լուսանկարները բարդ էր գտնել պաշտոնական պարբերականների էջերում, իսկ մամուլի ասուլիսի մասին որեւէ բառ չի հաղորդվել:

Լորինը նման վերաբերմունքի է արժանացել Ադրբեջանում խոսքի ազատությունը խախտողներին քննադատելու համար: Նա ցուցադրաբար հանդիպում է ունեցել «Երգիր հանուն ժողովրդավարության» ակցիայի մասնակիցների հետ: Երգչուհին առաջին օրվանից ոչ միայն երկրպագուների, այլեւ քաղաքացիական հագուստով աշխատակիցների ուշադրության  կենտրոնում էր, իսկ նրա արտահայտությունները գրաքննվում էին հանրային հեռուստաընկերության եթերում:

Սակայն նույնիսկ հաղթողի կարգավիճակում նա շարունակել է իր աջակցությունը հայտնել ազատության համար պայքարողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ