News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի բարձրագույն դատարանում, լրատվամիջոցների էթիկայի հարցով անկախ հանձնաժողովում երկրի նախկին վարչապետ Թոնի Բլերի ելույթն ընդհատել էդատարանի դահլիճում գտնվող անծանոթ տղամարդը:

Նրա ելույթի ժամանակ, որը հեռարձակվում էր բրիտանական կենտրոնական հեռուստատեսությամբ, դահլիճ է ներխուժել 49-ամյա մի տղամարդ եւ ցույց տալով Բլերին, բացականչել է. «Այս մարդուն պետք է կալանավորել զինվորական հանցագործությունների համար:

Իրաքյան պատերազմի համար նրան վճարել է JP Morgan բանկը»:

Դահլիճի անվտանգության աշխատակիցներն անհապաղ տղամարդուն դուրս են բերել, իսկ դատավոր-լորդ Լիվիսոնը Բլերից ներողություն է խնդրել եւ խոստացել պարզել, թե ինչպես է օրինախախտը կարողացել մտնել դահլիճ:

Միաժամանակ, Բլերին միջադեպը չի զարմացրել, ով ժպիտով ասել է, որ իր մասին ասվածը ճիշտ չէ:

Լիվիսոնի գլխավորած հանձնաժողովը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հրահանգով` լրատվամիջոցների կողմից բրիտանացիների հեռախոսներն ապօրինաբար գաղտնալսելու հետ կապված սկանդալից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ