News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի վարչապետ Քրիստի Քլարքին առաջարկել է ման տալ ծովում` նրան մերկ մեջքին դրած:

Էքսցենտրիկ բրիտանացին կանադացի կին պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ առաջարկել  է մեջքին դրած ման տալ սերֆինգի ժամանակ: Ճիշտ է , «տետ ա տետ»  հանդիպման ժամանակ հագուստի մասին նա ոչինչ չէր ասել, սակայն իր բլոգում հետո գրել է. «Մոռացա հիշատակել «դրես կոդի» մասին, ահա եւ այն» եւ կցել է լուսանկար, որում պատկերված է, թե ինչպես է ջրային զվարճանքի ժամանակ մեջքին ման տալիս բոլորովին մերկ աղջկա:

«Առաջարկն ուժի մեջ է, Քրիստի»,- տնավարի դիմելով 46-ամյա կին գործչին`ասել է միլիարդատերը, գրում է NEWSru Israel-ը:

Քլարքի գրասենյակում նման առաջարկը չեն մեկնաբանում: Իսկ կանադական լրատվամիջոցները գրում են, թե միլարդատերը կարողանում է ուշադրություն հրավիրել իր վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ