News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի միակ թեկնածու Հովիկ Աբրահամյանն ափսոսում է, որ նոր խորհրդարանի առաջին նիստին ներկա չեն ընդդիմադիր «Ժառանգության» ու Հայ ազգային կոնգրեսի պատգամավորները:

«Ափսոս, որ ընդդիմադիր մեր գործընկերները, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» չկան, սակայն մեր հետագա աշխատանքը ես կկազմակերպեմ այնպես, որպեսզի փոխհամաձայնության մթնոլորտում լինի ամեն ինչ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հովիկ Աբրահամյանը:

Նա տեղեկացրեց, որ երկրի նախագահը ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորներին հրահանգել է, որ ակտիվորեն մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին:

Հարցին, թե ինչպե՞ս են լուծելու ուրիշի փոխարեն քվեարկություններից խուսափելու հարցը, հնարավո՞ր է, որ կիրառվի մատնահետքով քվեարկելու պարկտիկան, Հ. Աբրահամյանը պատասխանել է, որ դժվար թե բանը դրան հասնի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 5-րդ գումարման ԱԺ առաջին նիստին ներկա չեն ընդդիմադիր «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները: ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել է միայն Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ