News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախարարներ Վարդան Վարդանյանն (քաղաքաշինության) ու Արթուր Գրիգորյանը (աշխատանքի եւ սոցիալական հարցերի) այսօրվա կառավարության նիստից հետո առաջինը լքեցին կառավարության շենքը: Լրագրողների հետ ճեպազրույցում Վ.Վարդանյանն ասաց, որ շատ դրական է գնահատում անցած տարիների աշխատանքը:

Հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու, պատասխանեց, որ կորոշի հանգստանալուց հետո:  Վ. Վարդանյանը հրաժարվեց մեկնաբանել, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր է դառնալու, թե՞ ոչ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ 3 ամիս հանգստանալու է, հետո որոշում կկայացնի, ու հավաստիացրեց, որ գործազուրկ չի մնա: Ա. Գրիգորյանը բացառեց, որ դուրս կգա ԲՀԿ-ից: Հարցին, թե ԲՀԿ-ն կդառնա՞ ընդդիմություն, Ա. Գրիգորյանն ասաց, թե «ընթացքը ցույց կտա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ