News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը բոյկոտում է ԱԺ-ի ղեկավարության ընտրության քվեարկությունը:

Ինչպես հայտարարել է խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ-ն չի մասնակցի ԱԺ-ի ղեկավար մարմիններին ընտրելու գործընթացին: Նա ապագա խոսնակին կոչ է արել ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը եւ խախտումներ թույլ չտալ, այդ թվում նաեւ կրկնակի քվեարկություն`  անհրաժեշտ օրենքների ընդունման համար քվորում ապահովելու նպատակով, ինչպես նաեւ  ակնդետ հետեւել խորհրդարանի կանոնակարգի  պահպանմանը: 

Ներկայումս ընթանում է խորհրդարանի փոխխոսնակի թեկնածուների համար քվեարկության գործընթացը: Ավելի վաղ խորհրդարանը խոսնակ էր ընտրել իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հովիկ Աբրահամյանին: 

Հիշեցնենք նաեւ, որ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները որոշել են  բոյկոտել խորհրդարանի առաջին նիստը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Ազգային ժողով են անցել  քաղաքական 6 ուժեր.  Հայաստանի Հանրապետական կուսակցություն (69 մանդատ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (37 մանդատ), «Օրինաց երկիր» կուսակցություն (6 մանդատ), ՀՅԴ (5 մանդատ), «Ժառանգություն» կուսակցություն (5 մանդատ), Հայ ազգային կոնգրես (7 մանդատ), ինչպես նաեւ 2 անկուսակցական պատգամավոր:

Քանի որ ՀՀԿ-ն ստացել էր նոր գումարման Ազգային ժողովի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ 131 տեղանոց խորհրդարանում, ապա ստացել է խոսնակի, փոխխոսնակների, վարչապետի պաշտոնները: ՀՀԿ-ն կարող է նաեւ  ինքնուրույն կառավարություն ձեւավորել: Սակայն մայիսի 30-ին ՀՀԿ-ն համաձայնագիր է ստորագրել ՕԵԿ-ի հետ կոալիցիա ստեղծելու վերաբերյալ: Սպասվում է, որ, ըստ ստորագրված փաստաթղթի, ՕԵԿ-ը  կստանա նախարարական 3 տեղ Հայաստանի կառավարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ