News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է, թե իր կողմից ովքեր պետք է զբաղեցնեն խորհրդարանական 4 հանձնաժողովների նախագահների պաշտոնները: NEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից հաղորդում, որ  Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը ղեկավարելու է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով մինչ այդ եւս այդ հանձնաժողովն էր ղեկավարում:

ՏԻՄ հարցերով հանձնաժողովի նախագահ է դառնալու  Ստեփան Մարգարյանը, Մարդու իրավունքների հանձնաժողովը գլխավորելու է Էլինար Վարդանյանը, իսկ գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովը` Սամվել Բալասանյանը:

Նշենք, որ ԲՀԿ-ն նոր խորհրդարանում կունենա մշտական հանձնաժողովների չորս նախագահ: Բացի այդ, հանձնաժողովներից եւս երեքի փոխնախագահները կլինեն ԲՀԿ-ից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` մայիսի 31-ին, մեկնարկել է 5-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստն է: Այսօր նաեւ կընտրեն հանձնաժողովների նախագահներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ